aysor.am: Մենք ոչ միայն պնդում ենք, այլև առավել քան համոզված ենք, որ արագացված ընթացակարգով զինծառայությունը Հայաստանի համար չէ։ Այդ ձևը Հայաստանում կիրառելի չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը։

Հարցին՝ պատգամավորի հետ խոսե՞լ է այս հարցով, փոխնախարարը պատասխանեց՝ մի քանի անգամ՝ և գրավոր, և բանավոր։

Չնայած Սարգսյանի հեղինակած, արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին հարցն այսօր պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն այդպես էլ չքննարկվեց։ Պատգամավորը նիստին չէր ներկայացել։