Արամ Ա-ն այսօր հանդիպում կունենա Բաշար ալ-Ասադի հետ
07:06 - 14 մայիսի, 2019

Արամ Ա-ն այսօր հանդիպում կունենա Բաշար ալ-Ասադի հետ

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը  Արամ Ա-ն հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:

Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը:

Ինչպես տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը, Արամ Ա կաթողիկոսին դիմավորելու արարողությանը մասնակցել են Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ այսօր վեհափառը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել