Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը
06:21 - 28 մարտի, 2019

Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը՝ մարտի 30-ին ժամը 13:00-ին։ Նախարարն ակնկալում է հանրային լայն մասնակցություն՝ միաժամանակ նշելով, որ նախաձեռնությանը միանում են կամավորության սկզբունքով։

«Գիտության և կրթության նախարարությունը Լեզվի կոմիտեի հետ միասին աջակցում է թելադրություն նախաձեռնությանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի շատ մարդիկ մասնակցեն այս նախաձեռնությանը:

Շաբաթ օրը՝ մարտի 30-ին, ժամը 13.00-ին, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բազմաթիվ հարթակներում, մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիները, արցախցիները, ջավախքեցիները և սփյուռքի մեր հայրենակիցները գրելու են թելադրություն՝ միևնույն տեքստը։ Այս նախաձեռնության նպատակն է, ստուգելու, թե ինչ խնդիրներ ունենք, որքան է մեր գիտելիքը, որտեղ պետք է շտկումներ անել։ Թելադրությունը տարբեր տեղերում հայտնի մարդիկ կթելադրեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Թելադրության գրանցումը` այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել