Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով. Նա այսօր ազատ կարձակվի |news.am|
10:51 - 04 դեկտեմբերի, 2019

Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով. Նա այսօր ազատ կարձակվի |news.am|

news.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Այս մասին հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա այսօրվա ընթացքում ազատ կարձակվի:

Հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։

Արա Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարելով որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել