Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրաման է ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելվում է ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Կառավարությանը նաև հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք։

Պուտինը նաև հորդորել է տուրիստական գործակալություններին թռիչքների վրա դրված արգելքի ողջ ժամանակահատվածում զերծ մնալ դեպի Վրաստան տուրիստական փաթեթների վաճառքից։