Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo |armenpress.am|
07:09 - 07 հունիսի, 2019

Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo |armenpress.am|

armenpress.am: Արգենտինան եւ Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին հայտնել Է Globo բրազիլական թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան պլաններն Արգենտինայի գործարար շրջանների հետ Բուենոս Այրես այցի ընթացքում կայացած հանդիպման ընթացքում ազդարարել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ երկրի Էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:

Ինչպես հայտնել Է թերթը՝ վկայակոչելով ձեռնարկատիրական շրջանների աղբյուրներ, նման մակրոտնտեսական նախագիծ առաջարկվում Էր նաեւ ավելի վաղ: Նրանց կարծիքով՝ այն երկու պետությունների քաղաքական դիրքերի մերձեցման բնական շարունակությունն Է, որտեղ ավելի վաղ միաժամանակ իշխանության գլուխ Էին ձախ քաղաքական ուժերը, որոնց ներկայում Արգենտինայում եւ Բրազիլիայում փոխարինել են աջերը:

 

Ապագա արժույթի աշխատանքային անվանումը՝ պեսո ռեալ, կազմվել Է հարավամերիկյան հանրապետությունների ներկայիս դրամական միավորների անվանումներից (պեսոն Արգենտինայի արժույթն Է, ռեալը՝ Բրազիլիայի): Այդ խնդրի շուրջ հետագա բանակցությունները, ինչպես սպասվում Է, կշարունակվեն գործարար միավորումների գծով փոխգործակցության մեխանիզմների շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել