azatutyun.am: Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշեց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։