Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք
12:14 - 01 ապրիլի, 2020

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։

Հարթակը հնարավորություն է ընձեռում․

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային
  • ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
  • միջոցառումների իրականացման ընթացքին,
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել