Արդարացման դատավճիռների քանակն ավելացել է․ Արթուր Դավթյան |tert.am|
08:45 - 10 մայիսի, 2019

Արդարացման դատավճիռների քանակն ավելացել է․ Արթուր Դավթյան |tert.am|

tert.am։ «Նախորդ տարվա համեմատությամբ արդարացման դատավճիռների փոքր թվով ավելացում ունենք: Նախորդ տարի, դրա նախորդ տարվա համեմատ, ունեինք էական նվազում: Կայացած ողջ դատական ակտերի շրջանակում 4-6 տոկոսի սահմաններում է տատանվում արդարացման դատավճիռների քանակը: Մեր վերլուծությամբ նախորդ տարվա արդյունքի պատճառ է դարձել այն, որ անցյալ տարի կառավարության որոշմամբ փոփոխվեցին թմրանյութերի չափերը, և բավականին թմրանյութերի չափով նվազագույն շեմը բարձրացվեց:

Յուրաքանչյուր արդարացման դատավճիռ քննարկման առարկա է դառնում առնվազն վերադաս մեխանիզմների կիրառման արդյունքում: Եթե պարզվում է, որ արդարացման դատավճռի համար պատճառ են հանդիսացել միջդատական վարույթում թույլ տրված խախտումները, օրինակ՝ անթույլատրելի ապացույցների օգտագործում, արարքի ակնհայտ սխալ իրավական որակում և այլն, դրանք պարտադիր ունենում են առնվազն կարգապահական հետևանքներ:

Սակայն բոլոր այն դեպքերում, երբ արդարացման դատավճիռների պատճառ է հանդիսացել ապացույցների գնահատումը, իրավական վիճարկելի լուծումները և այլն, ապա այդ պայմաններում որևէ մեկի պատասխանատվության խնդիրը չկա»,-ասաց Արթուր Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել