Արդյո՞ք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի, թե ավագանու կողմից․ Դանիել Իոաննիսյան
08:45 - 14 հունիսի, 2019

Արդյո՞ք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի, թե ավագանու կողմից․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով:

Թերևս այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, որ այդպիսի որոշում կայացնելու հետ մեկտեղ պետք է մի շարք հարցերում կողմնորոշվենք:
Այդպիսի հարցերից էին՝

1. Արդյո՞ք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի, թե ավագանու կողմից: Եթե ուղիղ, ապա արդյո՞ք դա պետք է վերաբերի նաև Երևանին, Գյումրիին ու Վանաձորին, ու արդյո՞ք պետք է լինի հետկանչի մեխանիզմ:

2. Կոնկրետ ո՞ր համայնքների վրա և ի՞նչ անցումային կարգավորումներով պետք է տարածվի ընտրակարգը: Միավորվա՞ծ, թե պարզապես որոշ չափից (ասենք, 10 հազար բնակչությունից) մեծ:

3. Արդյո՞ք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել նաև քաղաքացիական նախաձեռնությունները: Եթե այո, ապա ի՞նչ սահմանափակումներով, ի՞նչ պայմաններով ու ի՞նչպես դա կարգավորել:

4. Որքա՞ն պետք է լինի անցողիկ շեմը (կամ պե՞տք է, որ լինի) և ինչպես ապահովել տեղական իշխանության կայունության ու ժողովրդավարության ոսկե միջինը:
Այս հարցերի քննարկումները մենք չկարողացանք հասցնել ավարտին, քանի որ կենտրոնացանք ԱԺ ընտրությունների վրա:

Պլանավորվում էր, որ այս հարցերը կքննարկենք արդեն նոր խորհրդարանի հետ՝ դրա ընտրվելուց ամինջապես հետո:»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել