Արդյունավետ կառավարման սկզբունքի խախտման արդյունք էր. ՊՆ պաշտոնյան` Մեղրիի զորամասում տեղի ունեցածի մասին |shantnews.am|
10:27 - 29 հուլիսի, 2019

Արդյունավետ կառավարման սկզբունքի խախտման արդյունք էր. ՊՆ պաշտոնյան` Մեղրիի զորամասում տեղի ունեցածի մասին |shantnews.am|

shantnews.am: Կենտրոնական հավաքակայանում լրագրողները ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցին Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերից:

Գնդապետը տեղեկացրեց, որ Մեղրիի դեպքերով այս պահին քրեական գործը շարունակվում է: Ըստ նրա՝ առաջին հերթին կար բավական լուրջ թերացում, զորամասի հրամանատարության կողմից դրա համար համապատասխան վիրահատական միջամտություններ եղան:

«Հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ ներկայացվել են, սա ոչ թե մարդու իրավունքներին առնչվող հարց էր, այլ արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում:

Տարբեր զորամասերի հրամանատարներից ես ճշտեցի այն անձանց վերաբերյալ ինֆորմացիա, ովքեր հիմա ծառայությունը շարունակում են ՊԲ զորմասերում, ասացին, որ շատ լավ են կազմակերպում ծառայությունը: Հատուկ ընդգծված ձևով հետաքրքրվել եմ այդ դեպքերի, այսպես կոչված, կազմակերպչի ծառայությունով, և ասացին, որ շատ հանգիստ ծառայում է՝ առանց որևիցե խնդիրների»,- ասաց Ալիկ Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել