Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել․ Արայիկ Հարությունյան
15:00 - 01 ապրիլի, 2020

Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել․ Արայիկ Հարությունյան

Այսօր Արցախի ԿԸՀ-ն հայտարարեց, որ երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում՝ նախագահի թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս արդյունքը և պետք է իրակաացվի  ընտրության երկրորդ փուլ։

Նախագահի թեկածու Արայիկ Հարությունյանը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում նշեց, որ հանդիպումներ չի իրականացնելու։ Ըստ անհրաժեշտության և ակտիվության կշարունակի քարոզչական աշխատանքները։ 

«Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել: Բոլոր գյուղերում գիտեն՝ ով, ինչպես է քվեարկել: Ինչպես հասկանում եմ, երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, իրավիճակը թող իշխանությունները գնահատեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: 

Լրագրողների այն հարցին, թե ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմը, քանի որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը հավաքել է 40․4 տոկոս ձայն, ինչը բավարար չէ կառավարություն դառնալու համար։

Հարությունյանը նշեց, որ բոլորի հետ պատրաստ է կոալիցիա կազմել, մասնավորապես այն ուժերի հետ, ովքեր կընդունեն օրակարգը՝ 

«Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման խնդիրը, անվտանգության խնդիրները։ Կա նաև մեկ պայման՝ ես վաղուց եմ հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի կառավարությունը պարտավոր է համագործակցել Հայաստանի կառավարության հետ և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա Արցախի հիմնահարցի կարգավորումն է։ Փառք Աստծո, այս պահին այդ առումով տարաձայնություններ չկան։ Այն ուժերը, որոնք պատարստ են համագործակցել այս ծրագրի շրջանակերում, ապա մենք կհամագործակցենք»։

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ընտրությունների արդյուքների հրապարակումից հետո որևէ մեկին չի հանդիպել և ոչինչ չի կարող մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ ինքն Արցախում թշնամիներ չունի։

«Մասիս Մայիլյանի հետ ես ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը մեր հրամանատարն էր, երբ ես ծառայում էի, թեկնածուներից երկուսը սանիկներս են, մենք բոլորի հետ ընկերներ ենք։ Հայաստանյան լրատվամիջոցներին իմ խնդրանքը միշտ եղել է դա՝ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր միջև։ Չկա մեկը, ում հետ ես պատրաստ չեմ համագործակցել, ես նշեցի, թե ինչ սկզբունքների է պետք հետևել։ Բացի Ադրբեջանից, ես բոլորի հետ կարող եմ համագործակցել։ 

Հարցին , թե ի՞նչ պաշտոն կարող է ստանալ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը ասաց՝ պաշտոնաթող նախագահից բարձր պաշտոն չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել