Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստության ընթացքին
12:23 - 09 հուլիսի, 2019

Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստության ընթացքին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք:

Արթուր Վանեցյանը սկզբում այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը:

Radisson Blu հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մ-19 Եվրո-2019 մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը։ 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել