Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ. Արթուր Վանեցյան |news.am|
11:58 - 02 մայիսի, 2019

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ. Արթուր Վանեցյան |news.am|

news.am։ Արհեստական աղմուկ է ստեղծվել Ազգային անվտանգության ծառայության շուրջ, որը անհասկանալի է, թե ում է ձեռք տալիս։

Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղղված հերքման պահանջին եւ խոսքի ազատության իրավունքի խախտման մասին։

«Եթե մարդիկ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, ես հերքել եմ այդ տեղեկատվությունը, բայց անընդհատ տարածվում է, իմաստն ո՞րն է։ Ես իմաստն եմ ուզում հասկանալ։ Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ, որը անհասկանալի է, չգիտեմ ում է ձեռք տալիս»,–նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել