Արմավիրի մարզում այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր․ Համբարձում Մաթևոսյան
12:50 - 28 ապրիլի, 2020

Արմավիրի մարզում այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր․ Համբարձում Մաթևոսյան

 Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են:

Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել