aravot.am: 2016 թավականի ապրիլին՝ քառօրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը Համեստ Ներսիսյանն քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին ասաց. «Ես երբեք չեմ հերքել, որ դա պայմանավորված պատերազմ էր»:

Տիկին Ներսիսյանն ասաց, որ ինքը միշտ այդ մասին խոսել է, դրվագներ է պատմել. «Հիշենք մարտ ամիսը՝ ամեն օր զոհեր էին լինում եւ չէին ասում, որ պատերազմական իրավիճակ է, դիվերսիոն խմբերի ահավոր ներթափանցումներ էին լինում: Ես միշտ զարմանում եմ՝ եթե դա պայմանավորված չէր, ո՞ւր էր նայում նախկին գերագույն գլխավոր հրամանատարը: Ինչ էլ ուզում են անեն, ինչքան էլ հանձնաժողով… հերքեն, ասեն՝ էդպես չի, տեղյակ չէինք, ես չեմ հավատալու»:

Ուրֆանյանի մայրն ասաց. «Այդ էրեխեքը մարմնով պահեցին, որ մենք ունենանք ազգ, պետություն»: