Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլից» 2 պատգամավորի |aravot.am|
08:01 - 04 սեպտեմբերի, 2019

Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլից» 2 պատգամավորի |aravot.am|

aravot.am։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ: Այս մասին տեղեկություն կա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

Արմեն Գևորգյանի պատասխանողներից պահանջում է վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել, հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել