Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին
10:57 - 22 մարտի, 2019

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Իրաքի նախագահին, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել համբերություն և ոգու արիություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել