Արոնյանը վերադարձել է ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակ |armenpress.am|
05:21 - 01 նոյեմբերի, 2019

Արոնյանը վերադարձել է ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակ |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

Նոյեմբերի ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 8-րդն է: Նախորդ ամսվա համեմատ գրոսմայստերը առաջադիմել է 6 հորիզոնականով: Լավագույն 10-յակում են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշկին, Թեմուր Ռաջաբովը և Ուեսլի Սոն:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ են մտնում նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել