Արոնյանն այլևս աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքում չէ |armenpress.am|
06:02 - 01 հունիսի, 2019

Արոնյանն այլևս աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքում չէ |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքից:

ՖԻԴԵ-ի հունիս ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 16-րդ տեղում է: Նա նախորդ ամիս 10-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանու Կարունան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնիաչշին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Արտյոմ Վլադիսլավը:

Հայ գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 89-րդ տեղում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել