Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին |lragir.am|
14:57 - 27 փետրվարի, 2020

Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին |lragir.am|

lragir.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին։ Նա ասաց, որ որևէ գործող համակարգ չի փակվում, այլ տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա՝ ավելի մեծ հասանելիություն և ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միավորում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին։ Նախարարն անդրադարձավ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենին աշխատանքից ազատելու հարցին։ «Նա հրաժարվել է կատարել կառավարության որոշման պահանջները, բազմիցս՝ տրամադրելու փաստաթղթեր, իրականացնելու կառավարության որոշման պահանջը՝ որն է երկու ծառայությունների միավորումը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել