factor.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դժվարանում է ասել, թե ինչու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ՝ Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հարցին՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը գո՞հ էր արդյոք նախարարի աշխատանքից, Մակունցն ասաց․ «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված, այո՛, խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված»։
Լիլիթ Մակունցը նաև փոխանցեց, որ խմբակցության ունեցած մտահոգությունները չեն փոխանցվել կառավարությանը։
comment.count (0)