tert.am: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ՀՀ Արդարատադության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին և հայտարարեց, որ նման որոշում կայացվել է իրենց համատեղ զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին:

«Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասաց վարչապետը: