Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|
17:52 - 16 մարտի, 2020

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը: 

«Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել