Արցախի ընտրությունները լեգիտիմության պակաս չունեն․ Ալեն Սիմոնյան |factor.am|
16:32 - 01 ապրիլի, 2020

Արցախի ընտրությունները լեգիտիմության պակաս չունեն․ Ալեն Սիմոնյան |factor.am|

factor.am: Ինչպես գիտենք ՀՀ ԱԺ պատվիրակությունը երեկ մասնակցում էին Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ որպես դիտորդ։ 

Պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց․

«Ես տեսա կազմակերպվածություն, ես տեսա Արցախի ժողովրդի կազմակերպվածությունը և բարձր գիտակցությունն առ այն գործողության, որն իրենք անում էին, որ իրենք եկել էին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Առավոտյան վաղ ժամից սկսած ես ու իմ գործընկերը շրջել ենք ընտրատեղամասերում, և հաճելի էր տեսնել ընտանիքներ՝ ամուսիններ իրենց երեխայի հետ, որոնք գալիս էին, մեքենան կանգնեցնում և սպասում իրենց հերթին, որպեսզի քվեարկեին։ 

Ինչ վերաբերում է 14 օր հետո տեղի ունենալիք ընտրություններին։ Արցախում ընտրությունները կենսական նշանակություն ունեն, որովհետև Արցախի պետականության հիմնավոր լինելը և շարունակական լինելը ամենակարևոր բաներից մեկն է։ Աշխարհում իրավիճակը հաճախ փոխվում է․ թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը։ Եվ մենք հաճախ ականատես ենք լինում տարբեր գերտերությունների ղեկավարների իրարամերժ, գրեթե մեկ օրվա, մեկ ժամվա, մեկ շաբաթվա հայտարարություններ։ Այսօր Հայաստանի որոշ մարզերում գրանցված չկա որևիցե դեպք, Արցախի Հանրապետությունում չկա գրանցված որևիցե դեպք։

Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները կգտնեն այն մեխանիզմը, որը նման վտանգները կկանխի և կկազմակերպեն ընտրություններ։ Եթե ոչ՝ նույնպես Արցախի իշխանության, ժողովրդի որոշումը կլինի, որը մենք կընդունենք և կենթարկվենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել