Արցախի խորհրդարանում այսօր քննարկվել է Ընտրական օրենսգիրքը
12:59 - 14 հուլիսի, 2019

Արցախի խորհրդարանում այսօր քննարկվել է Ընտրական օրենսգիրքը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը:

Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը: «Բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ողջունել է համատեղ նիստի կազմակերպումը՝ ընդգծելով երկրի համար կարևոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձևաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացման խոսքում կարևորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործնական կապերի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու արդյունավետ քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ: ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, որ սրանով գործնականում դրսևորվում է խորհրդարանների միջև համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման տեսնակյունից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ ապահովելով լայն մասնակցություն ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների:

Ներկայացնելով ԱՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարտ Դանիելյանը անդրադարձել է նաև խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին և պատասխանել երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերին: Համատեղ նիստի արդյունքները ամփոփվել են հանձնժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել