Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանեանն ֆեսբուքյան էջում գրել է․


«Սիրելի հայրենակիցներ։ Այսաւր կայացաւ իմ հանդիպումն Արցախի պետնախարար Գէորգի Մարտիրոսեանի հետ։ Հանդիպումն ընթացել է փոխադարձ յարգանքի եւ կառուցողականութեան ձգտման միջավայրում։ Պետնախարարին երախտագիտութիւն եմ յայտնում համաձայնութիւնը կայացնելու առաւելագոյն ջանքերի համար։ Միաժամանակ՝ արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ֊աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիոթիւնը։

Ուստի՝ ես շարունակում եմ հացադուլը եւ պատասխանատու կերպով զգուշացնում եմ, որ մերժելի ՀԷԿ֊աշինարարական աշխատանքների վերսկսման ուղղութեամբ որեւէ ոտնձգութիւն յանգեցնելու է իրավիճակի կտրուկ վատթարացմանը։ Արցախի «քաղաքական ղեկավարութեանը» յոդորում եմ աւր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊աշինութեան շարունակութեան անհամատեղելիութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականին եւ դրսեւորել պատշաճ խոհեմութիւն։

Խորագոյն յարգանքս եւ երախտագիտութիւնս՝ հայրենի բնութեան եւ Արցախի համապարփակ զարգացման համար ինձ աջակցութիւն յայտնած բոլոր հայրենակիցներիս։

»։