Արցախում փոքր հէկերի կառուցման պայքարին միացել է Հասմիկ Պապյանը. լրացավ Քանանյանի հացադուլի 10-րդ օրը |armtimes.com|
05:47 - 31 հունվարի, 2020

Արցախում փոքր հէկերի կառուցման պայքարին միացել է Հասմիկ Պապյանը. լրացավ Քանանյանի հացադուլի 10-րդ օրը |armtimes.com|

armtimes.com։ 10-րդ օրն է, որ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը շարունակում է հացադուլը՝ պայքարելով ընդդեմ Արցախի Քարվաճառ շրջանում փոքր հէկերի շինարարության: Նրա պահանջին է միացել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Յուրաքանչյուր մարդու կյանքն անփոխարինելի արժեք է, այս պահին հայ մտավորական, հայրենիքի հոգսերով ապրող Ալեքսանդր Քանանյանի կյանքն՝ առավելապես: Սատարելով նրա վեհ գաղափարին, ըմբռնելով ընտրված պայքարի ծայրահեղ միջոցի անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ անհանգստացած եմ իր առողջությամբ: ՀՀ եւ Արցախի պատկան մարմիններ, պահանջում եմ անհապաղ եւ լրջագույնս զբաղվել այս պահի հույժ կարեւոր հարցի լուծմամբ»,- նշել է նա:

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլով են սատարում Ալեքսանդր Քանանյանին եւ միանում նրա պահանջին: «Մենք ամենախիստ քայլն ենք որոշել անել՝ մեր դասերին ենք վնասում: Օրինակ, ես արդեն մի քանի ամսից պիտի ավարտական քննություններ հանձնեմ, իմ ապագայի հարցն է, բայց... սա էլ ա մեր ապագան, մեր բնությունն են վնասում»,- նշել է երեխաներից մեկը: Աշակերտների խոսքով՝ իրենք չեն ներգրավում փոքրիկներին, դասադուլին մասնակցում են 8-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտները:

«Քարվաճառը առանց ՀԷԿ»-ի ֆեյսբուքյան խմբում բնապահպանները կոչ են արել բոլորին միանալ այս պայքարին՝ ի փրկություն Թարթառ գետի: Ալեքսանդր Քանանյանի պահանջին միանալու մասին են հայտարարել ոչ միայն բնապահպաններ, այլեւ՝ հասարակական և արվեստի գործիչներ Արցախից, Հայաստանից ու Սփյուռքից: Երկու օր առաջ Ստեփանակերտում հաջակցություն Քանանյանի՝ հացադուլի դիմելու մասին է հայտարարել ակտիվիստ Մհեր Պողոսյանը:

Արցախի նշված հատվածում տասնյակի չափ հէկեր արդեն կառուցվել են կամ կառուցման փուլում են:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել