Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է փոխադրվել 66 միլիոն 264 հազար խմ ջուր
23:11 - 05 մայիսի, 2020

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է փոխադրվել 66 միլիոն 264 հազար խմ ջուր

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության փոխանցմամբ 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց:

Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 4-ն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր:

Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3, Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել