Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ
19:32 - 02 ապրիլի, 2020

Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձեր են ստացել։

Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կեմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել