ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|
11:25 - 13 մայիսի, 2019

ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|

news.am։ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ–ն դեռեւս չի լուծել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին Երեւանի ընդանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատասախնելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին։
Դավիթ Գրիգորյանը նախկինում ինքաբացարկ էր հայտնել Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Այս հարցով ԲԴԽ–ում ներկայումս կարգապահական վարույթ կա հարուցված։

Այս պահին դատական նիստն ընմիջվել է. Քոչարյանի պաշտպանները ժամանակ են խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնելու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։

Այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել