ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ
21:30 - 14 ապրիլի, 2020

ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ԲԴԽ-ն  հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները վերաբերյալ.

«Բարձրագույն դատական խորհուրդը ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են ստորև/, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասված է ԲԴԽ-ի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել