shantnews.am։ Լրագրողների հետ է հանդիպել ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նա պատասխանել է վերջին օրերին արդիական գրեթե բոլոր հարցադրումներին: Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին, նշեց, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարում էին Գրիգորյանի անկախությունը, թույլ չէին տա:

Իրականում, ըստ նրա, բավարար հիմքեր են եղել քրեական հետապնդման համար, վաղվա` 2 դատավորի դեմ դատական նիստն էլ դռնբաց է լինելու, ու, հավանաբար, արդարադատության նախարարն էլ ներկա կլինի: ԲԴԽ նախագահը նույնիսկ լրագրողներին է հրավիրել՝ վստահեցնելով՝ այսուհետ միշտ թափանցիկ են աշխատելու:

ԲԴԽ-ն, սակայն, մտահոգություն հայտնել է Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության ու այլնի հետ կապված. ավելին անել չէին կարող:

Խոսելով դատարանների շրջափակումից՝ նա նշել է, որ միտինգային արդարադատությունն իր համար անընդունելի ու անհասկանալի է:

Վահե Գրիգորյանի նամակի մասին ԲԴԽ ղեկավարը կարծիք չունի, ՍԴ-ի խմորումների մասին էլ սխալ է համարում այս պահին խոսելը: Այնուամենայիվ, կարծում է, որ 2 կողմն էլ փորձում են ճնշում գործադրել Քոչարյանի գործի վրա, բայց սա միայն փորձ է:

Դիտարկմանը, թե նրան որակում են որպես ԱԱԾ հաճո մարդ, պատասխանում է` որպես դատավոր քննել է ոստիկանության միջնորդության գործերը, դա իր մասնագիտացումն է: