ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար
09:21 - 29 մայիսի, 2019

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար դիմել է Ազգային ժողով: Այս մասին Դանիելյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում»,- գրել է Դանիելյանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել