ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ
11:07 - 24 հունիսի, 2019

ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։

Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունեցին Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝ 114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել