Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու մյուսները «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդաներիների վրա կրակելը ու նրանց վրաերթի ենթարկելը։

«Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից: Նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան։ 

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանն առաջարկում է օրենքով ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:

«Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել  է մամուլով: