ԲՀԿ-ն առաջարկում է հանրային գերակա շահ համարվող տարածքների դիմաց հատուցման տոկոսները 15-ից դարձնել 25 |shantnews.am|

08:28 - 27 նոյեմբերի, 2019

shantnews.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է տեղի ունենում: Հանձնաժողովի օրակարգում 7 հարց է, որոնցից 4-ն առաջին ընթերցման ներկայացվող նախագծեր են, երկուսը՝ երկրորդ: Նախագծերից մեկով, որը ներկայացրել են ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, առաջարկվում է փոփոխություն մտցնել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում:

Խնդիրը վերաբերում է հիմնականում Երևան քաղաքի կենտրոնի բնակիչներին, որոնց բնակարանները գերակա շահ համարվող տարածքներ են: Նախագծի հեղինակներն առաջարկում են փոփոխություն մտցնել հատուցումների սանդղակում, մասնավորապես օրենքում նախատեսված հատուցման 15 տոկոսը փոխարինել 25 տոկոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել