ԲՀԿ խմբակցությունը ինչ դիրքորոշում հայտնում է, մենք կողմնակից ենք. Վարդան Ղուկասյան՝ ՍԴ նախագահի մասին |news.am|

11:18 - 02 հոկտեմբերի, 2019

news.am:   ԲՀԿ խմբակցությունը ինչ դիրքորոշում հայտնում է, մենք կողմնակից ենք, մենք բոլորս միասին ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը:
Նշենք, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այդ հարցով քվեարկությանը:


«Այն, ինչ մենք ասել ենք, միասնական դրա կողմնակիցն ենք, իսկ թե ներսում ինչ ենք քննարկում, թույլ տվեք, դա մենք իմանանք»,-ասաց Վարդան Ղուկասյանը:
Նա հավելեց, որ իրենք քվեարկության են դնում քննարկվող հարցերը եւ մեծամասնության խոսքն է անցնում:


Նշենք, որ ԱԺ այս քառոօրյայում ընդգրկված է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը, որի նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ աջակցելու է նախագծին, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Եթե նախագիծն ընդունվի, այն ուղարկվելու է ՍԴ, եւ ՍԴ անդամները որոշելու են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել