ԲՏԱ նախարարությունը 90 մլն դրամ կտրամադրի  «Ինժիներական ասոցիացիա»  ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման ուսումնասիրության համար
12:47 - 16 ապրիլի, 2020

ԲՏԱ նախարարությունը 90 մլն դրամ կտրամադրի «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման ուսումնասիրության համար

Կառավարությունը որոշեց.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով`2020 թվականի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթ որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ։

«Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ն սույն դրամաշնորհի շրջանակներում պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները: 

Դրամաշնորհի շրջանակներում պարտավորվում է կազմակերպել ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել