Բաբլոյան, Բեքարյան, Բաբուխանյան, Կոստանյան այս մարդիկ Սորոսականներ են՝ ձեր սահմանումով. Մինասյան |armtimes.com|
13:27 - 05 մարտի, 2019

Բաբլոյան, Բեքարյան, Բաբուխանյան, Կոստանյան այս մարդիկ Սորոսականներ են՝ ձեր սահմանումով. Մինասյան |armtimes.com|

Արա Բաբլոյան, Կարեն Բեքարյան, Հայկ Բաբուխանյան, Գեւորգ Կոստանյան այս մարդիկ Սորոսականներ են՝ ձեր սահմանումով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ներկա կառավարությունում եւ ԱԺ-ում շատ կան այսպես կոչված Սորոսական գործիչներ եւ հիմնականում հիմնադրամի սկզբունքներն են փորձում ներկայացնել՝ պետական շահի փոխարեն: 

«Ես մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ որեւիցե կերպ պատասխանատվություն չենք կրում ծրագրից դուրս կատարված՝ կատարվող գործունեության համար: Ես տալիս եմ այն մարդկանց անունները, ովքեր ձեր սահմանումով (որի հետ ես համաձայն չեմ), կլինեին Սորոսականներ»,- ասաց Մինասյանը: 

Հարցին, թե ցուցակներ կա՞ն, որտեղ նշված է Արա Բաբլոյանի, Հայկ Բաբուխանյանի անունը, որը կարող են հրապարակել, Մինասյանը պատասխանեց. «Ոչ թե կարող ենք հրապարակել այլ դրանք հրապարակված են, որպես ծրագիր, որպես ծրագրի անվանում՝ ղեկավար եւ գումար: Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարեւոր:

Մենք հիմա էլ գտնում ենք կարեւոր, որ միջազգային քրեական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտն է եւ այդ դատարանին նվիրված գիտաժողովին մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղեւորությունը: Բաբուխանյանը չի կարեւորը, Կոստանյանը չի կարեւորը, կարեւորը այն ծրագրերն են, այն գաղափարներն են, որոնք այդ ժամանակ եւ ընդհանրապես կարեւոր են մեր երկրի համար»:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել