Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան |armtimes.com|
16:00 - 25 ապրիլի, 2019

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան |armtimes.com|

armtimes.com։ Վերջին ամիսներին ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը 2 տարբեր ծրագրերի շրջանակներում կարողացել է ներդրողներ ներգրավել Տավուշի մարզում:

Զրույց պատգամավորի հետ՝ իր իրականացրած ծրագրերի եւ պատգամավորական գործունեության մասին:

- Պարոն Փաշինյան, Տավուշի մարզում ի՞նչ ծրագրեր եք իրականացնում: Նկատել ենք, որ 2 տարբեր ծրագրերի մասով կարողացել եք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ներգրավել եւ նրանք ներդրում են կատարում այդ ծրագրերում: Ի վերջո, որպես պատգամավոր, ձեր առաքելությունը դա չէ, ինչո՞ւ եք այդքան աշխատում դրանց շուրջ:

- Բնականաբար, դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, բայց ամեն դեպքում հասարակությունը երբ ինձ ձայն է տվել, քարոզարշավի ժամանակ զգացել եմ, որ իրենք ինձնից ակնկալում են, որպեսզի փորձեմ հնարավորինս այնպես անել, որ մարզում ներդրումներ լինեն, աշխատատեղեր բացվեն: Ես, որպես տավուշեցի, հիմա փորձում եմ մարզում որոշակի ներդրումներ ներգրավել:

- Օրերս գրել էիք, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ գումարի 20 տոկոսը համայնքը պետք է վճարեր, որը չուներ, սակայն արտերկրում բնակվող մեր հայրենակիցը որոշել է տրամադրել այդ գումարը: Մանրամասներ կներկայացնե՞ք այդ ծրագրից եւ ներդրումից:

- Դա ներդրում չի: Դա ՄԱԿ-ի ծրագիր է. Ակնաղբյուրում 17.1 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ջրի ոռոգման խնդիր կա: ՄԱԿ-ը ծրագիր է իրականացրել՝ համաֆինանսավորման պայմանով: Մոտ 51 մլն դրամի ծրագիր էր, Ակնաղբյուրը պետք է 20 տոկոսը վճարեր, այսինքն, 10 միլիոնից մի փոքր ավելի: Բնականաբար, համայնքը չունի այդ բյուջեն, քանի որ փոքր է: Ես կարողացա ներգրավել մարդկանց, որոնք հայրենասեր են եւ մենք հիմա ունենք այդ 10 միլիոնը: Այդ գումարը փոխանցվել է գյուղի հաշվեհամարին, եւ ծրագիրն ամիսների ընթացքում կիրականանա: Մոտակա օրերս կխոսեմ այլ ծրագրի մասին, որը կիրականանա՝ դրսում բնակվող հայազգի գործարարների աջակցությամբ:

- Մոտ 2 ամիս առաջ խոսել էիք նաեւ մեկ այլ ծրագրի մասին: Նշել էիք, որ կա ներդրող, որն Իջեւանում հողատարածք է գնել եւ ցանկություն ունի ներդրում կատարել: Գրվեց նաեւ, որ այդտեղ հավանաբար խաղահրապարակ է կառուցվելու: Այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ կարո՞ղ եք հայտնել:

- Տվյալ ներդրողը՝ Արմեն Սիրունյանը, ռուսաստանաբնակ գործարար է: Գնել է տարածքը, որոշակի գործողություններ է այդտեղ իրականացրել: Նախնական տեղեկություններով՝ 1 ամսից կսկսվեն բուն շինարարական աշխատանքները: Հավանաբար այնտեղ կլինի մանկական ռեստորան, մեծ խաղային սարքեր, ատրակցիոններ:

- Ժամկետներ կա՞ն, թե դա երբ պատրաստ կլինի:

- Հույս ունենանք՝ այս տարվա մեջ կավարտենք:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել