Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ |shantnews.am|
06:28 - 31 օգոստոսի, 2019

Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ |shantnews.am|

shantnews.am։ Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։

Օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել