Բախտաձե. Կխոսենք միայն այն գործիչների հետ, ովքեր հարգում են մեր երկրի ապագան |aliq.ge|
10:15 - 24 հունիսի, 2019

Բախտաձե. Կխոսենք միայն այն գործիչների հետ, ովքեր հարգում են մեր երկրի ապագան |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իշխով «Վրացական երազանք» կուսակցության հավաքից հետո խոսել է լրագրողների հետ: Վարչապետը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում երկխոսել գործիչների հետ, ովքեր չեն հարգում Վրաստանի Սահմանադրությունը.

«Մենք կխոսենք միայն այն քաղաքական գործիչների հետ, որոնք հարգում են Վրաստանի Սահմանադրությունը եւ սրտացավ են երկրի ապագայով: Սադրիչ վարքագիծ դրսեւորած մարդիկ դուրս կմնան երկխոսությունից եւ պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Բախտաձեն:

Վրաստանի վարչապետը նշել է նաեւ, որ քաղաքական երկխոսությունը տեղի կունենա երկրի խորհրդարանում եւ կներառի նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել