Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են տալիս Քոչարյանի համար |civilnet.am|
11:45 - 14 մայիսի, 2019

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են տալիս Քոչարյանի համար |civilnet.am|

Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին ընթացող դատական նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նիստին ընթերցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել