tert.am:   Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատանմոտ բողոքի ակցիա իրականացնողները ցրվել են:

Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս «Կանաչ գոտուց», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 31-ին ցուցարարները գրոհել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը՝ ի նշան անօդաչու թռչող սարքերով Իրաքում և Սիրիայում շիական խմբավորումների դեմ իրականացված հարձակման:

Այսօր ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Իրաք 750 ամերիկացի զինծառայողներ ուղարկելու մտադրության մասին: