Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել |civilnet.am|
18:50 - 04 հունվարի, 2020

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել |civilnet.am|

civilnet.am:  Բաղդադի՝ ուժեղացված պաշտպանության տակ գտնվող Կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ընկել է «Կատյուշա» տեսակի հրթիռ: Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ զոհեր չկան:

Հրթիռն ընկել է Կանաչ գոտու տոնակատարությունների հրապարակում՝ ԱՄՆ դեսպանության մոտ: Այս գոտում են տեղակայված կառավարական շենքեր և օտարերկրյա առաքելություններ:

Ըստ հաղորդագրությունների՝ հրթիռակոծության թիրախ է դարձել նաև Բաղդադում գտնվող «Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել