Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|
07:12 - 08 ապրիլի, 2019

Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|

panarmenian.net: Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, նույնպես կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից:

Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կարգավորումը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ծառայության ավարտից հետո են զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական խնդիրներ ձեռք բերել, սակայն հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կապահովի այս խմբերում ներգրավված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել