aysor.am: Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել, իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Ավելին ասեմ՝ արդեն մեկ տարի է՝ մոնիթորինգի հանձնաժողով կա, որում աշխատում են ՀԿ-ների ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովում պետական ապարատի ծառայողները՝ մենք, գործառույթ չունենք, ընդամենն օգնող դեր ունենք։ Այսինքն՝ գործի նյութերը տրամադրում ենք, իրենք դրանցով աշխատում են։

Գործերը կոծկվել չեն կարող։ Բնական է, որ ծնողների գնահատականները մի փոքր այլ են, իրենք համաձայն չեն գործով ձեռք բերված փաստական ապացույցներով ստացված հիմնավորումների հետ։ Մենք շարունակում ենք գործողությունները», - ասաց Արթուր Մելիքյանը։