Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. Նիկոլ Փաշինյան |tert.am|
20:52 - 12 փետրվարի, 2020

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  վարչապետի ուշադրությանը հրավիրեց բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին. 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։

«Կարծում եմ՝ սա անձնապես ձեր ուշադրության հարցը պետք է դառնա»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօրվա դեպքի հետ կապված մանրամասն զրույց է ունեցել և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ և ասել է, որ այս խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։

«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրում ասել են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների ու ինքնության պահպանման համար կարևոր է»,- ասաց նա և նշեց, որ զարմացած է, բայց դեռ առիթ չի ունեցել շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները տրվել է։

«Գիտեք, որ վարտիքները փոխելու խնդիր են դրել, լվացքի մեքենաներով ապահովել ենք զորամասերը, բայց պարզում է, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտքի հետ։ Եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ հայտնվել ուրիշի վարտիքի հետ, այդ զինվորի հետ մեծ պարզաբանում կլինի»,– ասաց նա։


«Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական կրթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»,-ասաց Նիկոլ Փաշինյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել