Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին |pastinfo.am|
10:39 - 11 նոյեմբերի, 2019

Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին։ Լավորվն ընդգծել է, որ այս խնդիրն անդրադարձել են երկրների ղեկավարներն ու ԱԳ նախարարները։

«Եվ մեկ անգամ ուզում եմ ընդգծել բանակցությունների մասնակիցներն պետք է համաձայնեցնեն եւ որոշեն իրենք՝ կողմերը։ ԼՂ հակամարտության կարգավորման կոնսուլտացիաների վաղ փուլում եւ բանակցությունների տարբեր փուլերում , երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, Լեռնային Ղարաբաղը եղել է համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակիցը , որոնք հրադադարի հաստատումից հետո սկսվեցին։ Բանակցությունների որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը»,-ասաց Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ միջնորդները կարող են առաջ մղելով գործընթացը՝ հասնել նրան, որ այն ընթանա համաձայնեցված հունով։

«Բոլորին է հասկանալի, որ առանց ԼՂ-ի բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ամրագրելն անհնարին կլինի։ Հայաստանը դա ուղղակի չի ստորագրի։ Մենք հենց դրանից էլ ելնում ենք»,-ասաց Լավրովը։

Նա հղում արեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ Լավրովն ասաց, որ Փաշինյանի հետ իր այսօրվա հանդիպմանը ՀՀ վարչապետը կրկին հիշատակել է այդ մասին եւ դրա հետ դժվար է վիճել։

Հարցին, թե այն իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է մերժել ԼՂ ժողովրդի ինքորոշման իրավունքը, արդյո՞ք իրատեսական է բանակցային գործընթացում առաջընթացի ակնկալիքը, Սերգեյ Լավրովը կիկին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված հայտարարությունն ու ասաց, որ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք կողմերը քննարկում են եւ բոլոր դեպքերում, այդ սկզբունքնեը պետք հաշվի առնվեն։ Ըստ Լավրովի, սա չեն վիճարկում ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն։

«Վերջնական կարգավորումը պետք է հաշվի առնի այդ սկզբունքները, մնացածը դիվանագիտական արվեստի եւ փոխզիջումների պատրաստակամության հարց է։ Մենք, որպես միջնորդներ, ջանքեր ենք գործադրում, որ այդ փոխզիջումը լինի արդար եւ արտացոլի շահերի արդարացի հավասարակշռությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել